Կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէն շատ արագ է տարածվում և վարակվածների թիվը կրկնապատկվում է ամեն երկու-երեք օրը մեկ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ դեսպանորդ Դևիդ Նաբարոն:

Վերջինս չի բացառել, որ հիվանդացության մակարդակով պայմանավորված կարող է աճել նաև մահացության ցուցանիշը՝ ընդգծելով, որ առաջիկայում «խնդիրն առավել լուրջ» կդառնա:

ԱՀԿ-ում կարծում են, որ «Օմիկրոն» հիմնամանրէի տարածման ավելի արագ տեմպերը, կորոնավիրուսի նախորդ տարբերակների համեմատ, կհանգեցնեն հոսպիտալացումների թվի ավելացման, ինչպես նաև բուժաշխատողների և առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությանը:

«Օմիկրոն» հիմնամանրէով վարակման առաջին դեպքերն արձանագրվել են նոյեմբերի վերջին օրերին Աֆրիկայի հայավային երկրներում: Այժմ այն տարածվել է 77 երկրում: 

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն