Պատասխանատվությունից խուսափելու համար ռուս դատավորը փախել է Երեւան
«Ոսկյա դատավոր» Ելենա Խախալեւային ուզում էին քրեական պատասխանատվության ենթարկել, բայց նա փախուստի է դիմել ու մեկնել Երեւան։ Այս դատավորը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ նրա դստեր համար 2 միլիոն դոլարանոց հարսանիք է կազմակերպվել։
Քննությունը նաեւ ապացուցել է, որ նա 127 օր աշխատանքի չի ներկայացել, բայց խաբել է աշխատակիցներին, ովքեր զբաղվում են տաբելի լրացումով։ Արդյունքում Խապալեւան ավելի քան մեկ միլիոն ռուբլի է ստացել։ Եւ նաեւ պարզվել է, որ այս դատավորը չունի իրավաբանական կրթություն։ Այս մասին հայտնում է «Новые Известия» պարբերականը։
Hraparak.am