Չինաստանում տասնյակ մարդիկ են արգելափակվել գետնի տակ՝ ածխահանքում տեղի ունեցած հեղեղման պատճառով
Չինաստանի հյուսիսային Շանսի նահանգում ածխահանքի հեղեղման հետևանքով 22 մարդ է հայտնվել արգելափակման մեջ գետնի տակ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի մոտ 23:00-ի սահմանում՝ ըստ Պեկինի ժամանակի (երևանյան 19:00): Հանքավայրում ածխի արդյունահանումն անօրինական էր իրականացվում: Ներկա պահին վթարի վայրում փրկարարական աշխատանքներ են տեղի ունենում: Ջրմուղ համակարգով սկսել են դուրս բերել հավաքված ջուրը:
Ոստիկանությունը երեք անձի է ձերբակալել, որոնք առնչություն ունեն հանքի շահագործման հետ: Հանքի սեփականատերը որոնվում է:
Tert.am