Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 14-ին, իսպանական El Pais-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպային Ադրբեջանի կողմից գազի մատակարարումները եւ այդ առումով մրցակցությունն Ռուսաստանի հետ, չափազանց քաղաքականացված հարց է դարձել։

«Գազի մատակարարումների հարցում Ռուսաստանի հետ Ադրբեջանի մրցակցության հարցը չափազանց քաղաքականացված է։ Մեր կողմից գազի մատակարարումները Եվրոպային ոչ մի կերպ չեն կարող մրցակցել ռուսական մատակարարումների հետ»,- ասել է նա, հավելելով, որ այս հարցը նա երբեք չի քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, թեեւ մշտապես նրա հետ կապ է պահպանում։

Նա նաեւ ասել է, որ Եվրոպայում գազի գները էլ ավելի կբարձրանան, եւ դրա պատճառը այն էներգետիկ ռազմավարությունն է, որն ընտրել է իր համար Եվրոպան։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն