Եվրամիության ղեկավարները Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում կհայտարարեն սահմանների անխախտելիության սկզբունքի պահպանման անհրաժեշտության մասին՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

«Նախատեսվում է քննարկել նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված բարդ հարցը՝ ինչ անել սահմանի երկայնքով զորքերի տեղաշարժի հետ: Այդ իսկ պատճառով մենք այսօր կրկին ընդգծում ենք, որ սահմանների անխախտելիությունը խաղաղության կարևորագույն սկզբունքներից մեկն է Եվրոպայում, որ մենք միասին կանենք ամեն ինչ, որ այդ անխախտելիությունը պագպանվի գործով»,- ասել է գերմանացի առաջնորդը ԵՄ ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ:

Կիևն ու արևմտյան երկրները վերջերս պարբերաբար հանդիմանում են Ռուսաստանին Ուկրաինայի հետ սահմանին զորքերի ավելացման համար:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն