Զախարովան արևմտյան լրատվամիջոցներին մեղադրել է Ռուսաստանի մտադրությունների մասին «ֆեյք նյուզ» տարածելու համար
Արևմտյան լրատվամիջոցները տպավորություն են ստեղծում, որ Ռուսաստանը մտադիր է հարձակվել Ուկրաինայի վրա, դա կեղծ տպավորություն է, և այն միտումնավոր է ձևավորվում, դա «ֆեյք-նյուզ» է: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Եթե կարդալու լինենք արևմտյան լրատմավիջոցները, գերմանական մամուլը, ապա հենց նման տպավորություն է ստեղծվում: Սակայն սա կեղծ տպավորություն է, այն միտումնավոր է ստեղծվում: Դա կեղծ ապատեղեկատվական արշավ է», - հայատարարել է Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանն ուզում է հարձակվել Ուկրաինայի վրա:
Ռուսաստանը բազմիցս հերքել է Արևմուտքի մեղադրանքները Ուկրաինայի նկատմամբ «ագրեսիվ գործողություններ» նախապատրաստելու համար:
Tert.am