Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 14-ին, իսպանական El Pais պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է․

«Մենք ուզում ենք խաղաղություն։ Բավական է ինչքան պատերազմ եղավ։ Մենք ուզում ենք կանխատեսելիություն, ուզում ենք նաեւ, որ ռեւանշիստական որեւէ փորձ չլինի Հայաստանի կողմից։ Ուստիեւ մենք ուշադրությամբ հետեւելու ենք Հայաստանի բոլոր մանեւրները, վերախմբավորումները, եւ բոլոր փորձերը ռազմական պոտենցիալ ստեղծելու, որը կարող է մեզ համար սպառնալիք դառնալ։

Եթե տեսնենք, որ նման բան կարող է լինել կվերացնենք այդ սպառնալիքները, եւ դա հայերը գիտեն։ Գիտեն նաեւ միջազգային խաղացողները։ Եթե դրական դինամիկա նկատենք, իհարկե կօգտվենք եւ մեր ներդրումը կունենանք խաղաղության ամրապնդման գործում»։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն