Գարո Փայլանը հայտարարել է, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործում
Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործում:
Այս մասին տեղեկանում ենք Փայլանի ֆեյսբուքյան հաշվում հրապարակված տեսանյութից:
Փայլանը նաև դիմելով Թուրքիայում գործող քաղաքական ուժերին, նախագահ Էրդողանին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական շրջանակներին` կոչ է արել աջակցել հարցի կարգավորմանը:
Նա խոսքի ավարտին հայտարարել է, որ ևս մեկ անգամ հաստատում է, որ պատրաստ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում ստանձնել ցանկացած պատասխանատվություն:
168.am