Թուրքիան խորհրդակցում է Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում. Չավուշօղլու
Մենք խորհրդկցում ենք Ադրբեջանի հետ բոլոր հարցերի շուրջ: Minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործանախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակում փոխադարձ քայլերի մասին:
«Մենք Ադրբեջանի հետ խորհրդակցում ենք բոլոր հարցերի շուրջ և նման քայլեր ենք ձեռնարկում՝ հաշվի առնելով Ադրբեջանի տեղեկացվածությունը: Թող ոչ ոքի մոտ հարց չառաջանա առ այն, որ մենք կարող ենք գործել Ադրբեջանից առանձին: Մենք մեկ ազգ ենք, երկու պետություն: Դրանք դրական քայլեր են, որ օգուտ կբերեն բոլորին»,- ասել է թուրք նախարարը:
Tert.am