Ուկրանիայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ քննարկել է համագործակցության ամրապնդման հարցը Սեւ եւ Ազովի ծովերի տարածաշրջանում:

«Ցանկանում եմ ընդգծել, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է, որը ձգտում է զարգացնել եւ խորացնել մեր փոխգործակացությունը, այդ առնչությամբ մենք քննարկեցինք համագործակցության հնարավոությունը Սեւ եւ Ազովի ծովերի տարածաշրջանում: Հանդիպման ընթացքում մեք մանրամասնորեն քննարկեցինք մեր փոխգործակցության ուղղությունները»,- ասել է նա դեկտեմբերի 16-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կայացած ճեպազրույցի ընթացքում։

Նախագահը նաեւ հավելել է, որ քննարկել է «Ուկրաինայի ներգրավման հարցը ՆԱՏՕ-ի հակազդման ուժերին եւ համատեղ զինավարժանքներին»: Զելենսկին եւ Ստոլտենբերգը նաեւ քննարկել են համագործակցության ամրապնդման հարցերն Ուկրանիայի եւ Եվրոպայի անվտանգության համար գոյություն ունեցող մարտահրավերների դիմակայման գործում: Նա հայտարարել է, որ Ուկրաինայի եվրատլանտյան ուղեգիծը մնում է անփոփոխ: «Մեր եվրատլանտյան ուղեգիծը մնում է անփոփոխ: ՆԱՏՕ-ի կողմից կա հայտարարում, որ դաշինքի անդամակցումը յուրաքանչյուր պետության իրավունքն է»,- ասել է Զելենսկին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն