ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանին հայտնել է, որ ռուսական կողմը պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսել անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերի հարցերով: Ведомости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնալ Դմիտրի Պեսկովը:

«Ուշակովը պարզաբանումներ է տվել Սալիվանին անվտանգության երաշխիքների մասին երկու փաստաթղթի՝ պայմանագրի և համաձայնագրի նախագծով, որոնք նախօրեին դիվանագիտական ուղիներով փոխանցվել են ամերիկյան կողմին: Կարևորն այն է, որ Ուշակովը հասկացրել է Սալիվանին, ոոր մենք պատրաստ ենք անհապաղ բանակցություններ սկսել այդ երկու փաստաթղթի նախագծով»,- ասել է Պեսկովը:

 Նրա խոսքով՝ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, որը ներկայացնելու է Ռուսաստանը բանակցություններում, պատրաստ է ցանկացած պահի մեկնել ցանկացած չեզոք երկիր՝ բանակցելու:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն