Իրանի իշխանությունները Քերեջի ցենտրիֆուգների հավաքման օբյեկտի տեսախցիկների տեղեկատվությունն Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) կհանձնեն այն բանից հետո, երբ Թեհրանի նկատմամբ կչեղարկվեն միջուկային գործարքի շուրջն ԱՄՆ-ի պատժամիջոցները: Դեկտեմբերի 16-ին այդ մասին հայտնել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք համաձայնության եկանք, որ ՄԱԳԱՏԷ-ն անհրաժեշտ համագործակցության կգնա, որպեսզի Քերեջի օբյեկտում տեսախցիկները հանգամանորեն ուսումնասիրվեն (իրանցի փորձագետների կողմից) տեխնիկական և իրավական, ինչպես նաև անվտանգության տեսակետից»,- մեջբերում Է նրա խոսքն ԻՌԻԲ հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան: Քամալվանդիի խոսքով՝ «դա անհրաժեշտ է՝ համոզվելու համար, որ այդ խցիկները չեն օգտագործվի դիվերսիաներ կազմակերպողների կողմից»:

«Հենց որ բոլոր պատժամիջոցները վերացվեն, մենք  կկարողանանք խցիկների տեղկատվությունը հանձնել ՄԱԳԱՏԷ-ի տնօինությանը»,- նշել է նա: Թեհրանը փետրվարից դադարեցրել է ՄԱԳԱՏԷ-ին հանձնել միջուկային օբյեկտների դիտարկման խցիկների տեղեկատվությունն Իրանի նոր օենքի շրջանակներում, որը կասեցրել է գործակալության հետ երաշխիքների շուրջը համաձայնագրի լրացուցիչ արձանագրության գործողությունը: Ըստ որում սարքերը շարունակում են գործել, և տվյաները պահավում են Իրանի մոտ: Իսլամական Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ միջուկային գործարքին բոլոր կողմերի վերադաձի դեպքում տեսախցիկների տեղեկատվությունը կարող է հանձնվել ՄԱԳԱՏԷ-ին: Դեկտեմբերի 14-ին Թեհրանը և ՄԱԳԱՏԷ-ն հասել են համաձայնության, որի շրջանակներում իրանական կողմը թույլատերել է Քերեջի ցենտրիֆուգների հավաքման օբյեկտում փոխել տեսախցիկները:

Ըստ Թասնիմ գործակալության տեղեկատվության՝ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Թեհրանն ավարտել է հետաքննության հիմնական մասը հունիսին օբյեկտում կատարված դիվերսիայից հետո, ինչպես նաև ստացել է իրանցի փորձագետների համար թույլտվություն ստուգելու նոր տեսախցիկները: Իրանական կողմը ՄԱԳԱՏԷ-ին բազմիցս կոչ է արել հանդես գալու իսլամական հանրապետությունում ատոմային ենթակառուցվածքի նկատմամբ դիվերսիաների դատապարտմամբ, ներառյալ հունիսին Քերեջում սաբոտաժի փորձն ԻԱԷԿ-ի օբյեկտում: Սակայն, ինչպես հայտարարել է կազմակերպության ղեկավար Մոհաադ Էսլամին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ կայացած բանակցություններից հետո, գործակալությունը չի դատապարտի դիվերսիան, քանի որ զբաղվում է սոսկ տեխնիկական հարցերով և խուսափում է քաղաքականացումից:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն