Շվեդիան Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Դանիայի և Իսլանդիայի քաղաքացիներին թույլ չի տա առանց պատվաստման մուտք գործել երկիր
Շվեդիայի կառավարությունը չեղարկել է Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Դանիայի և Իսլանդիայի քաղաքացիների համար առանց պատվաստման հավաստագիր (սանիտարական անձնագիր) ներկայացնելու երկիր մուտքի իրավունքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 21-ից: Առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Լենա Հալենգրենը մամուլի ասուլիսում բոլոր ժամանողներին կոչ է արել՝ ժամանելուց հետո կորոնավիրուսի թեստ հանձնել համաճարակաբանական իրադրության վատթարացման կապակցությամբ:
Նա նշել է, որ վարակի տարածումը կտրուկ արագանում է և «Օմիկրոն»-ի կապակցությամբ դժվար է կանխատեսել, թե ինչպես այն կտարածվի ապագայում: Նախարարը նաև նախազգուշացրել է, որ Սուրբ Ծնունդը բարեկամների ու մտերիմների հետ տոնելն առայժմ թույլատրվում է, բայց ճիշտ կլինի հավաքվել նեղ շրջանակով, և եթե ինչ-որ մեկի մոտ հայտնվեն շնչուղիների հիվանդության ախտանշաններ, ավելի լավ է չեղարկել մասնակցությունը երեկույթին: Շվեդիան Եվրոպայի մյուս երկրներից տարբերվել է քովիդ-սահմանափակումների նկատմամբ համեմատաբար մեղմ մոտեցմամբ, նրա իշխանությունները ավելի շատ հույսը դրել են քաղաքացիների գիտակցականության վրա, քան արգելքների և կարգադրությունների:
Armenpress.am