ԱՄՆ Պնախարար Լլոյդ Օսթինը Լիտվայի Պնախարար Արվիդաս Անուշաուսկասի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Պենտագոնում, հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Լիտվային՝ Ռուսաստանից եւ Բելառուսից եկող մարտահրավերների ֆոնին։ 

Օսթինն ասել է, որ Լիտվան դարձել է դեմոկրատիայի կողմնացույց ողջ ռեգիոնում։ Օսթինը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ում լավ են հասկանում այն մարտահրավերները, որոնց առաջ կանգնած է Լիտվան, հատկապես, որ Բելառուսի վարչակարգը ցինիկաբար օգտագործում է հիբրիդային տակտիկան, իսկ Ռուսաստանը շարունակում է իր հիբրիդային արշավը։ Սրան գումարած էլ, նոր մարտահրավերներ է նետում Չինաստանը՝ ավելացնելով Լիտվայի վրա ճնշումները։ 

Այս ամենին ֆոնին էլ, ըստ Պենտագոնի ղեկավարի, Ամերիկան մտադիր է ամրապնդել ռազմական կապերը Լիտվայի հետ։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն