ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի չինական, վրացական և թուրքական ընկերությունների նկատմամբ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի չինական, վրացական և թուրքական որոշ ընկերությունների նկատմամբ՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության շահերին հակասող գործողությունների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ԱՄՆ առևտրի նախարարությունը:
«Այդ 37 կազմակերպությունները ԱՄՆ կառավարության կողմից ճանաչվել են որպես Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության կամ ազգային անվտանգության շահերին հակասող», - ասվում է առևտրի նախարարության փաստաթղթում, որը կհրապարակվի ուրբաթ դաշնային ռեգիստրում:
Tert.am