ԱՄՆ Լուիզիանա նահանգում ուղղաթիռն ընկել է բանուկ մայրուղու վրա։ Ինչպես հայտնում է տեղական Wlox պորտալը, վթարի հետևանքով զոհվել է օդաչուն։

Ոստիկանության տվյալներով՝ ուղղաթիռը կործանվել է Bonnet-Carré-Spilway կամրջի մոտ:

Ենթադրաբար, խոսքը Bell 407 ուղղաթիռի մասին է, որում եղել է միայն օդաչուն։ Պատահարը հետաքննում են ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը և տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը։


Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն