IBM և Samsung տեխնոլոգիական ընկերությունները հայտարարել են բեկումնային չիպի մասին, որը սմարթֆոնների մարտկոցները  մի ամբողջ շաբաթ լիցքավորված պահելու ներուժ ունի, հայտնում է Daily Mail-ը: 

Չիպն ունի նոր Vertical Transport Field Effect Transistors (VTFET) դիզայն, ինչի շնորհիվ էներգիայի օգտագործումը նվազում է 85 տոկոսով:

Նշվում է, որ IBM-ը և Samsung-ը նոր չիպը նախագծել են՝ հույս ունենալով թեթևացնել չիպերի գլոբալ դեֆիցիտի դեմ պայքարը, որը սկսվել է կորոնավիրուսային համավարակի պատճառով:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն