Բայդենը պլանավորում է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պլանավորում Է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին եւ մտադիր է դա անել ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսի հետ զույգով: Այդ մասին դեկտեմբերի 16-ին կայացած կանոնավոր ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Քարին Ժան Պիերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նրան խնդրել են մեկնաբանել Հարիսի հարցազրույցը The Wall Street Journal թերթին, որտեղ նա խոստովանել է, որ Բայդենի հետ չի քննարկել 2024 թվականի ընտրություններին մասնակցելու հարցը: «Ես չեմ կարող խոսել այն մասին, թե ինչ զրույցներ են վարում միմյանց հետ փոխնախագահը եւ նախագահը, ես արող եմ սոսկ ասել (…) այն մասին, որ նախագահն ինքն է ասել՝ որ պլանավորում է 2024 թվականին մասնակցել նախագահական ընտրություններին: Ես այլեւս ոչինչ չունեմ ավելացնելու»,- պատասխանել Է Ժան Պիերը: Նրան խնդրել են ճշտել, թե Բայդենը պլանավորում է արդյոք այդ ընտրություններին մասնակցել Հարիսի հետ զույգով: «Այո՛, նա պլանավորում է: Ոչինչ չի փոխվել»,- հավաստիացրել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Tert.am