Թուրքական լիրան նորից կտրուկ գնանկում է արձանագրել
Թուրքական լիրան նորից կտրուկ գնանկում է արձանագրել այն բանից հետո, երբ Թուրքիայի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ նվազեցնում է մեկնարկային տոկոսադրույքը։ Լիրան կորցրել է իր արժեքի եւս 2,5 տոկոսը։ 1 դոլարն այսպիսով արժի արդեն 16 լիրա։
Նշենք, որ նոյեմբերին լիրան իր առավելագույն գնանկումն էր ունեցել, կորցնելով արժեքի 16 տոկոսը։
Նշենք, որ մեկնարկային տոկոսադրույքի նվազեցումն ըստ Թուրքիայի գործող վարչակարգի եւ անձամբ նախագահ Թայիփ Էրդողանի, օգնում է նվազեցնել երկրում ահագնացող սղաճը։
Hraparak.am