Ֆրանսիան առաջիկա շաբաթներին ակնկալում է ուկրաինական հարցի շուրջ առաջընթացի հասնել նորմանդական ձեւաչափի շրջանակներում եւ հույս ունի, որ Ռուսաստանը կվերադառնա քննարկումների: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը: «(Հարկավոր է) Ռուսաստանին վերադարձնել քաղաքական շրջանակներ, միայն դրանք թույլ կտան կարգավորել ուկրաինական հարցը:

Դրանք Մինսկի համաձայնագրերն են նորմանդական ձեւաչափում, ինչը մենք երեկ քննարկել ենք, եւ կցանկանայինք այդ հարցի շուրջ առաջընթացի հասնել առաջիկա շաբաթներին»,-հայտարարել է Ֆրանսիայի ղեկավարը՝ հանդես գալով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ անցկացված մամուլի ասուլիսում, որը Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ-ի գագաթնաժողովից հետո: Տեսագրությունը հրապարակել է Ելիսեյան պալատը:

Մակրոնի խոսքով՝ ԱՄՆ-ը եւ Եվրամիության երկրները ուկրաինական հարցի կարգավորման նկատմամբ «բազմակողմ մոտեցում ունեն»: Մասնավորապես, դա «զսպման մոտեցումն է, որի շրջանակներում կողմերը «խիստ հստակ ազդակներ» են ուղարկում եւ համակարգում ջանքերը: Ավելի վաղ Եվրոպայի ղեկավարները, ինչպես հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Ռուսաստանին կոչ են արել ձեռնամուխ լինել Մինսկի համաձայնագրերի կատարմանը»: «Նորմանդական ձեւաչափը» Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների խումբն է, որոնք ուղիներ են փնտրում Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման համար: Այն գոյություն ունի 2014 թվականներից:

2015-2016 թվականներին կողմերը համաձայնության են եկել սահմանազատման գծի եւ սպառազինությունները հետ քաշելու շուրջ, հանդիպում պատրաստել Մինսկում, ինչը հանգեցրել է Մինսկի համաձայնագրերի ստորագրման: Փաստաթուղթը նախատեսում է հրադադար, ծանր սպառազինությունների հետքաշում շփման գծից, ինչպես նաեւ սահմանադրական բարեփոխում, որի հանգուցային տարերը պետք է դառնան ապակենտրոնացումը եւ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի առանձին շրջանների հատուկ կարգավիճակի մասին օրենքի ընդունումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն