Անվտանգության հարցերո փորձագետ Էնդրյու Միշտան կարծում է, որ առաջիկա հինգ տարիներին աշխարհում, մեծ տերությունների միջեւ հնարավոր է ռազմական հակամարտություն տեղի ունենա։ Այս մասին հայտնում է Wall Street Journal պարբերականը։ Հեղինակ կարծիքով, ԱՄՆ եւ Չինաստանի միջեւ առճակատման հավանականությունը շատ ավելի բարձր է, քան նախկինում։

Առճակատումը կարող է հանգել թեժ փուլի, օրինակ՝ Թայվանի պատկանելիության շուրջ երկու գերտերությունների միջեւ վեճի պատճառով։ Միշտան կարծում է, որ այլ հզոր տերություններ եւս ցանկանում են մարտահրավեր նետել Միացյալ Նահանգներին այն պատճառով, որ ամերիկյան բանակը պատրաստ չէ պատերազմի նման ֆորմատին։ Պենտագոնին, ըստ մասնագետի, իր բանակի արդիականացման համար պետք կլինի 15 տարի։

Բացի այդ, ներկայումս Արեւմուտքը գտնվում է բավականին բարդ իրավիճակում՝ Մերձավոր Արեւելքից եւ Հյուսիսային Աֆրիկայից միգրանտների հոսքերի, կորոնավիրուսային համավարակի եւ մշակութային հեղափոխությունների պատճառով։ Այս բոլոր գործոնները էականորեն թուլացրել են ԱՄՆ-ին։ Այն նաեւ հնարավորությունների պատուհան է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մարտահրավեր նետել Վաշինգտոնին, ամփոփել է հեղինակը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն