Չեխիայի նախագահ Զեմանը նշանակել է լիբերալ Պետր Ֆիալայի կազմած կառավարությունը
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը դեկտեմբերի 17-ին նշանակել է երկրի կառավարությունը, որը կազմել է վարչապետ Պետր Ֆիալան՝ վերջերս Չեխիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթած «Միասին» կուսակցական կոալիցիայի առաջնորդը եւ աջ լիբերալ Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության նախագահը:
Պետության ղեկավարի քաղաքամերձ նստավայրում կայացած հանդիսավոր արարողության ուղիղ հեռարձակումը վարել են տեղական հեռուստաալիքները։ «Հանրապետության նախագահը նշանակեց Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի կառավարությունը»,- ասել է արարողությունը վարող՝ նախագահի վարչակազմի ղեկավար Վլադիսլավ Մինարժը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
168.am