«Սպուտնիկ V»-ով պատվաստումն ու վերապատվաստումը վեց ամիս հետո ամբողջական պաշտպանվածություն են ապահովում կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի դեմ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

Ըստ մասնագետի՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի նախանական տարբերակը, որն ստեղծվել է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, ապա վեց ամիս անց «Սպուտնիկ լայթ»-ով վերապատվաստվելը ակտիվ հակազդեցություն է ապահովում «Օմիկրոն» հիմնամանրէին:

Գինցբուրգի խոսքով՝ պատվաստանյութի արդյունավետության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ դեղամիջոցներով պատվաստումն ու վերապատվաստումն ավելի քան 83 տոկոս պաշտպանվածություն է ապահովում կորոնավիրուսի նորահայտ հիմնամանրէի դեմ: 

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն