Թուրքիայի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ լիրայի արժեզրկումը կանխելու նպատակով թվով արդեն հինգերորդ  արտարժույթային միջամտությունն է կատարել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Նշվում է, որ տարադրամի փոխարժեքների մեջ նկատվող անառողջ բարձրացման պատճառով, Թուրքիայի ԿԲ-ն կատարել է ոչ միջնորդավորված միջամտություն՝ իրականացրելով արտարժույթի վաճառք:

Լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ դեկտեմբերի 17-ի դրությամբ դարձել է 1 դոլար-16,10 լիրա։

Վերջին մեկ ամսում Թուրքիայում դոլարը  50,5 տոկոս աճ է գրանցել, իսկ 2021թ. ընթացքում՝ 114 տոկոս։ 

Դեկտեմբերի 16-ին  Թուրքիայի  կենտրոնական բանկի  դրամավարկային քաղաքականության  կոմիտեն  իր որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 15 տոկոսից իջեցրել է 14 տոկոսի։ 

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն