ՌԴ-ն ԱՄՆ-ին հորդորել է բացառել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք
ԱՄՆ-ն պետք է պարտավորություններ ստանձնի՝ բացառելու ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը դեպի արևելք և հրաժարվել այն պետություններին դաշինքի մեջ ընդունելուց, որոնք ավելի վաղ մտնում էին ԽՍՀՄ-ի կազմի մեջ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում Է ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ պայմանագրի նախագծում, որը պատրաստել Է ռուսական կողմը:
«ԱՄՆ-ը պարտավորություններ է ստանձնում՝ բացառել Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության հետագա ընդլայնումն արևելյան ուղղությամբ, հրաժարվել այն պետություններին դաշինքի մեջ ընդունելուց, որոնք ավելի վաղ մտնում էին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կազմի մեջ»,-ասվում է պայմանագրի նախագծի 4-րդ հուդվածում, որը հանձնվել է ամերիկյան կողմին:
Tert.am