Իլհամ Ալիեւը բարձրացնում է կրթության ոլորտի աշխատակիցների աշխատավարձները
Ադրբեջանում, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով բարձրացվում են պետական հանրակրթության ոլորտի ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձները, ովքեր անցել են գիտելիքների եւ հմտությունների գնահատման ստտուգումները։
Հրամանագիրը տարածվում է նաեւ այդ հաստատությունների վարչական աշխատակիցների՝ տնօրենների եւ փոխտնօրենների վրա։ Ուշագրավ է այն, որ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատակիցների եւ վարչական կազմի աշխատավարձները բարձրացվում են 20 տոկոսով, իսկ նախազորակոչային պատրաստությամբ զբաղվող զինղեկներինը՝ 40 տոկոսով։
Hraparak.am