ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության Ingenuity մինի ուղղաթիռը Մարսի մակերևույթի վրա իրականացրել է ռեկորդային տևողությամբ (30 րոպե 48 վայրկյան) թռիչք։ Ինչպես նշել են տիեզերական գործակալությունում, առաքելության թիմը նման արդյունքի հույս չի ունեցել։

Ռեկորդային ցուցանիշին հնարավոր է եղել հասնել սարքի 17-րդ թռիչքից հետո, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին:

Կարմիր մոլորակում գտնվելու ամբողջ ընթացքում 1,8 կիլոգրամանոց Ingenuity-ն անցել է 3592 մետր տարածություն, բարձրացել է 12 մետր և զարգացրել 5 մ/վ արագություն։

Հիշեցնենք, որ ի սկզբանե նախատեսված էր, որ մինի ուղղաթիռը կիրականացնի մինչև հինգ փորձնական թռիչք՝ ապացուցելու Մարսի վրա կառավարվող թռիչքի իրագործման հնարավորությունը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն