Պատգամավորը պատվաստումները համեմատել է Հոլոքոսթի հետ եւ հայտնվել սկանդալի կիզակետում
Նիդերլանդներում աջ թեքման «Հանուն դեմոկրատիայի ֆորում» կուսակցության ղեկավար Թյերի Բոդեն հայտնվել է դատարանում թվիթերյան գրառումների համար, որոնք կապված են հակակորոնավիրուսային պատվաստումների հետ։
Նիդերլանդական խորհրդարանի պատգամավորը պատվաստումները համեմատել է Հոլոքոսթի հետ, հրապարակելով լուսանկարներ նացիստական համակենտրոնական ճամբարներից, որտեղ ոչնչացրել են հրեաներին։ Բոդեն կարծում է, որ պատմությունը կրկնվում է, եւ հիմա չպատվաստվածները կարող են դառնալ «նոր հրեաներ» իսկ «անկիրթ իզգոյները»՝ «նոր նացիստներ»։
Այսպես է Բոդեն արձագանքել Նիդերլանդներում չպատվաստվածների համար կարանտինի սահմանման որոշմանը, որը ենթադրում է, որ չպատվաստվածները չեն կարող այցելել հանրային վայրեր։ Նիդերլանդներում գործող հրեական կազմակերպությունները այսօրինակ համեմատությունները համարել են խիստ վիրավորական եւ դատի են տվել Բոդեին, մեղադրելով Հոլոքոսթի նշանակությունը նսեմացնելու մեջ։
Բոդեին դատարանը պարտավորեցրել է 48 ժամում հեռացնել գրառումները սոցկայքերից, հակառակ պարագայում կտուգանվի 25 հազար եվրոյով ամեն օրվա ամար, քանի դեռ այդ գրառումները չի հեռացրել իր սոցկայքային էջից։
Hraparak.am