Արևմուտքում շատերն են ցանկանում, որ Ռուսաստանը ունենա ուրիշ նախագահ, որը թույլ կտա գեյ-շքերթներ անցկացնել և բաժանել երկրի տարածքները: Ռուսական RTVI հեռուստաալիքի եթերում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ միևնույն ժամանակ Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի հայտարարել, թե արդյոք պաշտոնավարման հաջորդ ժամկետի համար կառաջադրվի 2024 թվականին:

Պեսկովի խոսքով՝ Պուտինը եզակի է իր խարիզմայով և պատմության մեջ արդեն թողած հետքով:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն