Մոտ 700 գիտնական, այդ թվում՝ 21 Նոբելյան մրցանակակիր, Բայդենին խնդրել է հայտարարել, որ ԱՄՆ-ն երբեք միջուկային պատերազմ չի սկսի
Մոտ 700 գիտնական և ինժեներ, այդ թվում՝ 21 Նոբելյան մրցանակակիր, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խնդրել է օգտագործել իր առաջիկա Ազգային միջուկային զենքի ռազմավարության վերաբերյալ հայտարարությունը որպես ԱՄՆ զինանոցը մեկ երրորդով կրճատելու հնարավորություն, և առաջին անգամ հայտարարել, որ ԱՄՆ-ն հակամարտությունում երբեք առաջինը չի օգտագործի միջուկային զենքը:
Բայդենին ուղղված նամակում նաև կոչ է արվում փոխել ամերիկյան պրակտիկան, որը գերագույն գլխավոր հրամանատարին տալիս է միջուկային զենքի օգտագործման մասին հրաման տալու բացառիկ լիազորություն։
«Մենք Ձեզ կոչ ենք անում հայտարարել, որ Միացյալ Նահանգները ոչ մի դեպքում առաջինը չի օգտագործի միջուկային զենք և կդիտարկի այն օգտագործելու հնարավորությունը միայն որպես պատասխան ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների վրա հարձակմանը: Հայտարարությունն այն մասին, որ Միացյալ Նահանգները երբեք միջուկային պատերազմ չի սկսի, նվազեցնում է հավանականությունը, որ ցանկացած հակամարտություն կամ ճգնաժամ կվերաճի միջուկային պատերազմի»,- ասվում է հայտարարության մեջ։
Tert.am