Կրեմլի խոսնակն այն կարծիքին չէ, որ Թուրքիան նոր Օսմանյան կայսրություն է փորձում ստեղծել
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի կարծում, որ Թուրքիան փորձում է նոր Օսմանյան կայսրություն ստեղծել։ «Նոր Օսմանյան կայսրություն, նման բան չկա, ես չեմ համաձայնի ձեզ հետ»,- ասել է նա RTVI-ի հետ զրույցում, հակադարձելով հաղորդավար Նինա Կանդելակիի ռեպլիկին՝ կապված «Օսմանյան կայսրության նոր տարբերակի հետ»։
Կրեմլի խոսնակը ասել է, որ Թուրքիայում չափազանց մեծ ճանաչում ունի թյուրքական աշխարհի ոգեկան միասնության գաղափարը եւ իրականում էլ կա նման բան՝ պատմական թյուրքական աշխարհի մշակութային ընդհանրությունը եթե նկատի առնվի։ Պեսկովի խոսքով, Միջին Ասիայի պետությունները, նույնիսկ ռուսական պետության կազմում գտնվող բաշկիրներն ու թաթարները ընդհանուր պատմություն ունեն թուրքերի հետ։ Դա եւ լեզվական եւ պատմական եւ մշակութային եւ ավանդութային ընդհանրություն է։ Դրանում, ընդ որում, Պեսկովը որեւէ սարսափելի բան չի տեսնում։ Ու թեեւ Թուրքիայում կան ազգայնական տրամադրված ուժեր, որոնք մշակութային ազգակցությունը եւ միասնությունը ինչ որ ավելի բանի են ուզում վերածել, սակայն այդ ազգայնականները այնքան էլ մեծ թիվ չեն կազմում եւ մեծամասնություն չեն, թեեւ շարունակում են պնդել «Մեծ Թուրանի» գաղափարը։
Ընդ որում, ըստ Կրեմլի ներկայացուցչի, նրանք չեն խոսում Օսմանյան կայսրության մասին, այլ «Մեծ Թուրանի», հիշեցնելով, որ ազգայնականներ կան ամենուր, եւ գործող իշխանությունները նման ուժերին զսպում են։
Hraparak.am