ԳԴՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լևան Իզորիան դարձել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իզորիային պարգևատրել է Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում աշխատելու ընթացքում «երկու երկրների միջև համագործակցության խորացման գործում ունեցած առանձնահատուկ ներդրման համար»։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին Բեռլինում՝ Ֆրանսիայի դեսպանատանը։

Պատվո լեգեոնի շքանշանը (Ordre national de la Légion d’honneur) բարձրագույն պարգև է Ֆրանսիայում և շնորհվում է երկրի նախագահի կողմից՝ հատուկ ռազմական և քաղաքացիական նվաճումների համար։

Politik.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն