Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակի ապաէսկալացման և խաղաղ կարգավորման գործընթացի ապաշրջափակման հարցը:

«Մշտական երկխոսության շրջանակում հերթական հեռախոսազրույցն եմ ունեցել Ջեյք Սալիվանի հետ: Քննարկել ենք հետագա քայլերն՝ ուղղված Ուկրաինայի շուրջ իրավիճակի ապաէսկալացմանը և խաղաղ կագավորման գործընթացի ապաշրջափակմանը: Շատ եմ գնահատում մեր մշտական և արդյունավետ համագործակցությունն ԱՄՆ-ի հետ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ուկրաինացի պաշտոնյան հայտնել է իր թվիթերյան էջում: 

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն