«Օմիկրոն» հիմնամանրէն «կայծակնային արագությամբ է տարածվում» Եվրոպայում. մի շարք երկրներ լրացուցիչ սահմանափակումներ են ընդունել
Կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէն Եվրոպայում «տարածվում է կայծակնային արագությամբ» և ամենայն հավանականությամբ գերիշխող կդառնա Ֆրանսիայում հաջորդ տարվա սկզբին: Ինչպես փոխանցում է BBC News-ն, այս մասին ասել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը:
Այս ելույթով ֆրանսիացի պաշտոնյան հանդես է եկել ուրբաթ, որից հետո Ֆրանսիան խիստ ճանապարհորդական սահմանափակումներ է սահմանել Միացյալ Թագավորությունից ժամանողների համար:
Աղբյուրի փոխանցմամբ՝ տարածաշրջանի երկրներից Մեծ Բրիտանիայում «Օմիկրոն» հիմնամանրէն ամենից շատն է տարածված ներկա պահին՝ մոտ 15 000 հաստատված վարակման դեպքով:
Մայրացամաքի տարածքով մեկ երկրների առողջապահության ոլորտի ներկայացուցիչները նախազգուշացնում են վարակման ալիքի մասին:
Կորոնավիրուսի նոր տեսակի տարածումը կանխելու նպատակով լրացուցիչ սահմանափակումներ են ընդունվել Գերմանիայում, Իռլանդիայում և Նիդերլանդներում:
Եվրոպայում արդեն արձանագրվել է «Քովիդ-19»-ով վարակման ավելի քան 89 մլն դեպք, որից 1.5 մլն-ը՝ մահվան ելքով:
Tert.am