Կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի դեմ պայքարի համար անհրաժեշտ է պատվաստանյութի երրորդ չափաբաժինը: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Moderna ընկերության եվրոպական ստորաբաժանման ղեկավար Դեն Ստեյները:

Նրա խոսքով՝ «Օմիկրոն»-ին համապատասխան պատվաստանյութ ստեղծելու համար կպահանջվի երեք ամիս: Իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում Ստեյները հայտնել է, որ նոր դեղամիջոցը կարող է պատրաստ լինել հունիսին:

«Սակայն մենք դեռևս գտնվում ենք լաբորատոր փորձարկումների փուլում: Պաշտոնական որոշում պատվաստանյութի փոփոխության մասին դեռևս չենք կայացրել»,- մասնավորեցրել է մասնագետը:

Ինչպես տեղեկացրել է Moderna-ի ներկայացուցիչը, նոր պատվաստանյութի հաստատման ժամկետը կախված կլինի ազգային վերահկիչ մարմիններից:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն