Թուրքիայի նոր Türksat 5B հեռահաղորդակցային արբանյակը հաջողությամբ տիեզերք է արձակվել։ Արձակումն իրականացվել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանի կայանից:

Տիեզերական սարքը ուղեծիր է դուրս բերվել ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX  ընկերության Falcon 9 հրթիռի միջոցով, հայտնում է «Անադոլու» գործակալությունը: 

Türksat 5B-ն Թուրքիայի ամենահզոր արբանյակն է: Այն ստեղծվել է Airbus D&S եվրոպական կորպորացիայի կողմից և ներառված է High Throughput Satellite (HTS) կատեգորիայում։ Türksat 5B-ը պատկանում է բարձր արդյունավետության արբանյակների կատեգորիային:

Այս կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսաուղերձ է հրապարակել, որում նշել է, որ այս նախագծում իրենք նախապատվությունը տվել են SpaceX-ին և Falcon 9-ին։

«Իմ և թուրք ժողովրդի անունից շնորհավորում եմ պարոն Մասկին և Space X ընկերությանը, որը չտրվեցին հակաթուրքական լոբբիների շանտաժին և ճնշումներին»,- ասել է Էրդողանը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն