Շառլ Միշելը ողջունել է հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գրառում է արել Twitter-ի իր էջում 10 հայ ռազմագերիներ հայրենիք վերադարձի առնչությամբ։
«Ջերմորեն ողջունում ենք Բաքվի կողմից հայ 10 կալանավորների ազատ արձակումը, որի որոշումը կայացվել է Բրյուսելում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ քննարկումների արդյունքում»,–գրել է նա։
Հայ զինծառայողների՝ հայրենիք վերադարձը ողջունել է նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Շառլ Միշելը կատարվածը կարևոր մարդասիրական ժեստ է համարել, որը ցույց է տալիս վստահությունը ամրապնդելու փոխադարձ կամքը, ինչպես նաև Բրյուսելի քննարկման արդյունավետ պտուղները։
168.am