ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է դեկտեմբերի 19-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերու վերադարձին հայրենիք։
Պաշտոնյան այս մասին գրել է Twitter-ում:
«Ուրախ եմ, որ կարողացա հայրենադարձել 10 հայ զինծառայողի. Ադրբեջանի կողմից կարևոր քայլ մարդասիրական խնդիրների լուծման գործընթացում: ԵՄ-ն կշարունակի աշխատել երկու երկրների հետ՝ հաջողակ հանդիպումներ կազմակերպելու Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Նիկոլ Փաշինյանի միջև»,-գրել է Կլաարը: