Հայաստանը նախատեսում է վերականգնել դեպի Ադրբեջան տանող երկաթուղու 45 կմ-ոց հատվածը. ՏԱՍՍ
Հայաստանի կառավարությունը նախատեսում է վերականգնել երկաթուղու Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ ուղղությամբ 45 կմ-ոց հատվածը, որի համար կծախսի մոտ 200 մլն դոլար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Փորձագետների նախնական հաշվարկներով՝ Հայաստանի տարածքով անցնող երկաթուղային գծերի հատվածների վերականգնման ինդիկատիվ արժեքը կկազմի մոտ 200 մլն դոլար (մոտ 45 կմ), իսկ երթուղու ընդհանուր երկարությունը մոտ 340 կմ է»,- նշել է նա։
Hraparak.am