Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հրաժարվել է ծխելուց եւ ակլոհոլ օգտագործելուց։ Հիվանդանոցից վերջերս դուրս գրված 77-ամյա նախագահը հայտարարել է, որ հրաժարվել է իր վնասակար սովորություններից՝ բժիշկների ցուցումներին հետեւելով։

CNN-ի փոխանցմամբ, նախագահ Զեմանը հայտարարել է, որ արդեն մեկ ամիս է ապրում է առանց սիգարետ ծխելու եւ գինի խմելու, որը շատ է սիրում, ու ողջ առողջ է։

Նա նաեւ կոչ է արել Չեխիայի բնակիչներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ, ընդգծելով, որ պատվաստումների գործընթացը պետք է իրականացվի կամավորության սկզբունքը հարգելով։

Հիշեցնենք, որ Միլոշ Զեմանը տառապում է ոտքերի նեւրոպատիայով եւ շաքարային դիաբետով։ Այս տարվա ապրիլից նա ստիպված է տեղաշարժվել հաշմանդամի անվասայլակով։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն