Չիլիում նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել ձախ ուժերի կոալիցիայի թեկնածու Գաբրիել Բորիչը: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ 35-ամյա Բորիչը ստացել է ընտրողների ձայների մոտ 56 տոկոսը քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկի արդյունքում:

Նրա մրցակից, աջ ուժերի ներկայացուցիչ Անտոնիո Կաստը, որը ստացել է 44 տոկոս ձայն, ընդունել է պարտությունը: Բորիչը դարձել է Չիլիի ամենաերիտասարդ նախագահը: Նա նախկին ուսանողական ակտիվիստ է և միայն վերջերս է հասել նախագահի ընտրություններին մասնակցելու համար թույլատրելի նվազագույն տարիքին:

Բորիչը դեմ է հանդես գալիս նեոլիբերալական տնտեսական մոդելին, որը պահպանվում էր գեներալ Աուգուստո Պինոչետի կառավարման ժամանակներից: Նա մտադիր է երկրում հարուստների համար հարկ սահմանել: 

Չիլիում 2019-2020 թվականներին զանգվածային ցույցեր էին տեղի ունենում, որոնցում ավելի քան հազար մարդ էր տուժել և մահացել մի քանի տասնյակ քաղաքացի: Դա հանգեցրեց հանրաքվեի, որում բնակչությունը կողմ քվեարկեց Պինոչետի կառավարման տարիներին գրված սահմանադրությունը փոխելուն:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն