Բայդենը կանխատեսել է, թե երբ Ռուսաստանը «կներխուժի» Ուկրաինա
ՍՄՆ նախագահ Ջո Բայդենն ազգային անվտանգության հարցերով ղեկավարությանը հանձնարարել է օգտագործել բոլոր հնարավոր գործիքները՝ զսպելու համար Ռուսաստանի կողմից «նախապատրաստվող ներխուժումն Ուկրաինա»: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին:
Աղբյուրի տվյալներով՝ ամերիկացի առաջնորդը 2014 թվականի սցենարի կրկնության մտավախություն ունի, երբ Ղրիմի վերադարձը Ռուսաստանի կազմի մեջ, «վատ դրության մեջ դրեց» ԱՄՆ-ին և ԵՄ-ին:
«Հաշվարկել ենք բոլոր անհրաժեշտ քայլերը, սակայն մեր տրամադրության տակ միայն 4 շաբաթ կա, որպեսզի իրագործենք դրանք»,- ասել է հեռուստաալիքի աղբյուրը:
Ջո Բայդենի շրջապատի բարձրաստիճան պաշտոնյաներն ընդգծում են, որ Մոսկվայի դեմ 2014 թվականին սահմանված պատժամիջոցներն ուղղված են եղել որոշակի պետական արշավների միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացմանը:
Մինչդեռ ներկայում առաջարկվող տարբերակները, ընդհակառակը, կլինեն ճնշող, անհապաղ և զգալի կորուստների կհանգեցնեն ՌԴ տնտեսության և ֆինանսական համակարգի համար:
Tert.am