Թուրքական Cumhuriyet պարբերականը գրում է, որ քաթարական պետական Qatar Energy եւ ամերիկյան էներգետիկ հսկա ExxonMobil ընկերություններից բաղկացած կոնսորցիումը ստորագրել է համաձայնագիր Կիպրոսի իշխանությունների հետ՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու 5-րդ բլոկում գազի հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար։

Պարբերականի համար ուշագրավ է այս փաստն այնքանով, որ Քաթարը համարվում է Թուրքիայի դաշնակիցը, սակայն չնայած այն բանին, որ Էրդողանն իր ոտքով հասավ Քաթար, եւ չնայած, որ Անկարան իր բացասական վերաբերմունքն արտահայտել էր այդ նախագծի հետ կապված, սակայն այնուհանդերձ, արաբական այս միապետությունում որոշեցին պարզապես անտեսել Թուրքիայի մոտեցումները եւ շարունակել կյանքի կոչել այս նախագիծը։

Katar գործակալությունն էլ հայտնում է, որ այս նախագծում Qatar Energy-ն ունի 40 տոկոսանոց բաժնեմաս, իսկ ExxonMobil ընկերությունը՝ 60%-անոց բաժնեմաս։ Ռեգիոնալ օպերատորի դերում հանդես է գալու ամերիկյան ընկերությունը։

Նշենք, որ սա երկրորդ դեպքն է, որ քաթարական ընկերությունը հետախուզական աշխատանքներ իրականացնելու արտոնություն է ստանում։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն