Միջուկային գործարքի շուրջը լուրջ բանակցությունների փոխարեն ԵՄ-ն զբաղվում է ապատեղեկատվությամբ. Իրանի ԱԳՆ
Եվրոպայի երկրները փոխանակ Վիեննայում լուրջ երկխոսություն վարեն միջուկային գործարքի շուրջը, ժամանակ առ ժամանակ անցկացնում են ապատեղեկատվության արշավներ: Դեկտեմբերի 20-ին այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն:
«Եվրոպայի երեք երկրները փոխանակ ուժերն ու եռանդը ծախսեն լուրջ բանակցությունների վրա, ժամանակ առ ժամանակ ապատեղեկատվության արշավներ են վարում զանգվածային լրատվամիջոցներում»,- մեջերում է նրա խոսքը գերատեսչության մամուլի ծառայությունը:
Դիվանագետը նշել է, որ «այսօ՛րվա դրությամբ համաձայնեցված է (համաձայնագրի) երկու տեքստ, որոնք շատ ինտենսիվ բանակցությունների արդյունք են»:
«Այդ տեքստերում հաշվի է առնված Իրանի կարծիքը (…), եւ դրանց հիման վրա մենք կարող ենք շարունակել բանակցությունները»,- հավելել է նա:՛ «Եթե հակառակ կողմն առաջին օրվանից ցուցաբերեր նույն մոտեցումը, որ եղավ բանակցությունների վերջին երկու – երեք օրը, ապա մենք ավելի շուտ կհանգեինք այդ տեքստերին՝ որպես հետագա երկխոսության հիմքի»,- ասել է Խաթիբզադեն:
Ավելի վաղ The Wall Street Journal թերթը հրապարակել է նյութ՝ վկայակոչելով «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա) դիվանագետների, որոնք բանկացությունների դադարեցումը համարել են «հիասթափեցնող դադար»: Ի պատասխան Իրանի ԱԳՆ-ն դեկտեմբերի 18-ին հայտարարել է, որ եվրոպացիներն իրենց հրապարակային հայտարարություններում բազմիցս խեղաթյուրել են Գործողությունների համատեղ համապափակ պլանի (ԳՀՀՊ) շուրջն ստեղծված իրավիճակը:
Դեկտեմբերի 17-ին Վիեննայում ավարտվել է իրանական միջուկային գործաքի վերականգնման շուրջը բանակցությունների յոթերորդ փուլը: Բանագնացներն արդեն հավաստել են, որ հետագա աշխատանքը, որի վերսկսումն սպասվում է Եվրոպայում Ծննդյան տոներից հետո, տեղի կունենա այն փաստաթղթերի հիման վրա, որոնք կազմվել են մինչեւ 2021 թականի հունիսը նախորդ վեց փուլերի ընթացքում: Նշվել է, որ բոլոր կողմերը ձգտում են ԳՀՀՊ-ի վերականգնմանն սկզբնական տեսքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
168.am