2021 թվականի սկզբից ի վեր ավելի քան 3,3 միլիոն մարդ է մահացել կորոնավիրուսից, ինչը գերազանցում է 2020 թվականին ՄԻԱՎ-ից, մալարիայից և տուբերկուլյոզից մահացության ընդհանուր մակարդակը։

Այս մասին երկուշաբթի Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Ղեբրեյեսուսը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այս տարի ավելի քան 3,3 միլիոն մարդ է մահացել COVID-19-ից: Սա մահվան ավելի բարձր ցուցանիշ է, քան գրանցվել է 2020 թվականին ՄԻԱՎ-ից, մալարիայից և տուբերկուլյոզից միասին: COVID-19-ն ամեն շաբաթ խլում է մոտ 50 հազար կյանք,-նշել է Ղեբրեյեսուսը:

ԱՀԿ գլխավոր տնօրենի խոսքով՝ տվյալները չեն ներառում համավարակի պատճառով տեղի ունեցած, սակայն «չզեկուցված մահերը» և «միլիոնավոր մահերը՝ կապված առողջապահական ծառայությունների աշխատանքի խափանումների հետ»։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն