Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ ռազմական մատակարարումների եռամյա գաղտնի էմբարգո է սահմանել, կապված այն բանի հետ, որ Թուրքիան ձեռք է բերել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր եւ Սիրիայի հյուսիսում իրականացրել է «Խաղաղության աղբյուր» գործողությունը։ Այս մասին գրում է թուրքական SHaber պարբերականը։

Ըստ այդմ, Միացյալ Նահանգները ոչ միայն հանել է Անկարային F-35 կործանիչների ծրագրից, այլ նաեւ Կոնգրեսի միջոցով ձգձգում է Անկարայի կողմից զենքի ձեռքբերման հայտերի հաստատումը։ Սա այն դեպքում, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտը տեղեկացրել է Կոնգրեսին, որ հաստատել է Հունաստանի հայտը՝ վերջինիս ռազմածովային նավատորմի արդիականացման համար պահանջվող սպառազինությունների եւ տեխնիկայի ձեռքբերման հետ կապված։

Նշենք, որ Հունաստանը ձեռք է բերելու 9,4 միլիարդ դոլարի սպառազինություններ եւ զինտեխնիկա ու այլ միջոցներ, իր ռազմածովային նավատորմի արդիականացման համար։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն