Ռուս գիտնականները ֆիքսել են՝ ինչ տեսք ունի «Օմիկրոն» հիմնամանրէն (լուսանկար)
Ռուսական «Վեկտոր» կենտրոնը հրապարակել է կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի լուսանկարը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նշվում է, որ գիտական կենտրոնի լաբորատորիայում Vero E6-ի բժիջները վարակել են «Օմիկրոն» հիմնամանրէով՝ դրա ձևաբանական բնութագիրն ուսումնասիրելու համար, այսինքն՝ տեսքը, չափեսերը, կառուցվածքը:
Մասնագետները նշում են, որ «Օմիկրոնի» պարագայում արտասովորն այն է, որ վիրուսը շատ դանդաղ է հավաքվում և ի տարբերություն այլ հիմնամանրէների՝ բջիջների զանգվածային մահվան չի հանգեցնում վարակման վեցերորդ օրվա դրությամբ:
Հիշեցնենք, որ «Օմիկրոն» հիմնամանրէն առաջին անգամ հայտնաբերվել է նոյեմբերի 26-ին Աֆրիկայի հարավային երկրներում: Այն արդեն տարածվել է 85 երկրում:
Tert.am