Գերմանական առաջատար Focus լրատվական պարբերականը հրապարակել է հոդված, որտեղ ներկայացվում է Թուրքիայում խորացող տնտեսական ճգնաժամը։ Հոդվածում խոսվում է այն մասին, որ այդ ճգնաժամը լրջագույն ազդեցություն է թողնում Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանի վարչակազմի վրա եւ ինչպես նշում է Bold Medya-ն, «մոտենում է Էրդողանի կառավարման վերջալույսը», քանի որ Թուրքիայում «աղքատության մակարդակն հասել է առավելագույն մակարդակի, թեեւ Էրդողանական ավտոկրատիան դեռ դիմադրում է ու չի հանձնվում»։

Հրապարակման մեջ նշվում է, որ Էրդողանի վիճակը դեռ երբեք այսքան երերուն չի եղել, քան հիմա է։ Հոդվածում անդրադարձ է կատարվել նաեւ այն բանին, որ Էրդողանի մոտ ավելի ու ավելի ցցուն են սկսել երեւալ ֆիզիկական թուլության եւ հիվանդության նշանները, եւ թուրքական էլիտայում խոսվում է նրա իրավահաջորդի մասին։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն