Չինաստանը վճռականորեն հանդես է գալիս ԱՄՆ-ի՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ Եվրոպայում ցամաքային բազավորման միջին հեռահարության հրթիռների տեղակայման դեմ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել են ՉԺՀ-ի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունում:

«Չինաստանը հաստատակամորեն հանձնառու է ազգային պաշտպանության քաղաքականության պաշտպանողական բնույթին, հանձնառու է առաջինը միջուկային զենք չկիրառելու քաղաքականությանը, Չինաստանը երբեք միջուկային զենք չի տեղակայել իր տարածքի սահմաններից դուրս եւ երբեք «միջուկային հովանոց» չի տրամադրել մյուս երկրներին»,-հայտարարել են գերատեսչությունում, պատասխանելով այն հարցին, թե ՉԺՀ-ին հարկավոր արդյոք ԱՄՆ-ի հետ այնպիսի պայմանագիր, ինչպիսին Ռուսաստանն առաջարկել է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին: Գերատեսչությունում նշել են, որ չինական կողմը «բազմաթիվ անգամ պարզորոշ հայտնել է իր դիրքորոշումը միջին հեռահարության հրթիռների հարցի վերաբերյալ եւ վճռականորեն հանդես է գալիս Միացյալ Նահանգների կողմից Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ու Եվրոպայում ցամաքային բազավորման միջին հեռահարության հրթիռների տեղակայման դեմ՝ ինչպիսին էլ դրանք լինեն»:

ՌԴ ԱԳՆ-ն դեկտեմբերի 17-ին հրապարակել է անվտանգության երաշխիքների մասին ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի պայմանագրի նախագծերը: Փաստաթղթերն արդեն հանձնվել են Վաշինգտոնին եւ նրա դաշնակիցներին: Նախագծի կետերից մեկով առաջարկվում է, որպեսզի ՆԱՏՕ-ն Ուկրաինայի տարածքում դաշինքի չընդարձարկվելու երաշխիքներ տա: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, եթե ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը չարձագանքեն անվտանգության երաշխիքների մասին Ռուսաստանի պահանջին, դա կարող է հանգեցնել առճակատման նոր ալիքի:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն