Իսրայելի հետախուզության նախկին ղեկավարը խոստովանել է Իսրայելի ներգրավվածությունն իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը
Իսրայելը մասնակցություն է ունեցել Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ալ-Ղուդս» էլիտար ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի սպանութան գործում: Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական հետախուզության նախկին ղեկավարը:
«Սոլեյմանիի սպանությունը ձեռքբերում է, քանի որ իմ աչքերում մեր գլխավոր թշնամին Իրանն է»,- ասել է թոշակի անցած գեներալ-մայոր Թամիր Հայմանը տեղի պարբերականին տված հարցազրույցում:
Սա առաջին անգամն է, երբ իսրայելցի պաշտոնյան խոստովանում է իրանցի գեներալի սպանությանը ներգրավված լինելու մասին: Վերջինիս խոսքով՝ Իսրայելը հետախուզական տվյալներ է փոխանցել ԱՄՆ-ին Սոլեյմանիի գտնվելու վայրի մասին:
Հիշեցնենք, որ Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին՝ Բաղդաղի օդանավակայանի ուղղությամբ հասցված ամերիկյան ավիահարվածի հետևանքով: Վերջինս ավիահարվածի պահին վայրէջք էր կատարում Բաղդաղում:
Tert.am